Թուրինում կայացավ Իտալիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպումը, որում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Վերոնային»։
Թուրինյան ակումբի կազմում երկու գոլերն էլ խփեցին նորեկները․ 13-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը, իսկ 61-րդ րոպեին՝ Դենիս Զաքարիան։ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսն» այս հաղթանակից հետո բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ 24 խաղում վաստակելով 45 միավոր։ «Վերոնան» 9-րդ տեղում է՝ 33 միավորով։
























































