«Յուվենտուսի» նորեկ Դուշան Վլահովիչը բացել է հաշիվը Իտալիայի առաջնության 24-րդ տուրի «Վերոնայի» դեմ խաղում (առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-0 է)։
Դա անելու համար նրանից պահանջվեց 13 րոպե: Հարձակվողն իր առաջին խաղն է անցկացնում թուրինցիների կազմում։
Վլահովիչը «Յուվենտուս» է տեղափոխվել «Ֆիորենտինայից» այս տարվա հունվարի վերջին։
Այս մրցաշրջանում 22-ամյա սերբը «մանուշակների» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։
























































