Լա Լիգայի 23-րդ տուրում «Վիլյառեալը» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Բետիսին»։
«Դեղին սուզանավի» կազմում գոլերով աչքի ընկան Պաու Տոռեսը և Էթիեն Կապուն։ Այս հաղթանակի շնորհիվ «Վիլյառեալը» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ «Բետիսը» 40 միավորով երրորդ տեղում է։
























































