Այսօր՝ փետրվարի 4-ին, Պեկինում տեղի է ունենում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
ՕԽ-ին մասնակցում է 95 երկիր։
Հայաստանի թիմում դրոշակակիրների առաքելությունը ՀԱՕԿ –ը ընձեռել է գեղասահորդուհի Թինա Կարապետյանին և դահուկավազորդ Միքայել Միքայելյանին:
Մի քանի երկիր՝ այդ թվում Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Իսպանիան արդեն ներկայացել են աշխարհին։



