«Բարսելոնայի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը խոսել է թիմի վինգեր Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Պիտի ճշմարտությունն ասեմ։ Նա շատ լավ է մարզվում, և ես որպես Ուսմանի ընկեր հույս ունեմ, որ նա ու ակումբը լուծում կգտնեն։
Դեմբելեն ֆանտաստիկ խաղացող է։ Եվ կրկնում եմ՝ հույս ունեմ, որ նրանք լուծում կգտնեն։ Ես չեմ կարող որոշում կայացնել այս իրավիճակում»,- Օբամեյանգի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
























































