Պյեր Էմերիկ Օբամեյանգը հաստատել է, որ լքել է«Արսենալն» այն պատճառով, որ Արտետայի հետ հարաբերություններն ամբողջությամբ փչացել են, սակայն ֆուտբոլիստը մանրամասներ չի նշել։
«Արսենալում» անցկացրած իմ վերջին ամիսները դժվար էին, բայց դա ֆուտբոլ է: Իմ կողմից ես երբեք չեմ ցանկացել որևէ սխալ անել: Իմ միակ խնդիրը Արտետայի հետ էր: Ես ավելին ոչինչ չեմ կարող ասել, ես երջանիկ չէի:
Միայն նա էր, որ կայացրեց այս որոշումը։ Նա գոհ չէր, ավելին չեմ կարող ասել: Նա բավականին դժգոհ էր ինձանից, մինչդեռ ես հանգիստ էի ինձ պահում։
Ես շատ էի ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա», դրա համար էլ վաղ առավոտյան մեկնեցի Կատալոնիա, քանի որ ուզում էի ամեն ինչ ավարտին հասցնել։ Մենք սպասեցինք մինչև վերջին պահը, քանի որ «Արսենալի» հետ մի փոքր դժվար էր բանակցելը, բայց ի վերջո, ես այստեղ եմ»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում football.london-ը։
























































