«Բարսելոնայի» պաշտպան Կլեմեն Լանգլեն վնասվածք է ստացել։
Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, ֆրանսիացին մարզման ժամանակ վնասել է ազդրը։
26-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետներն առայժմ անհայտ են։ Լրագրող Խավի Միգելը հայտնում է, որ ապաքինումը կտևի առնվազն հինգ շաբաթ։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լանգլեն մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































