«Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկի հետ երկարաժամկետ պայմանագիր ստորագրելու հարցը, հայտնում է The Sun-ը։ Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետը կարող է մնալ թիմի մարզչի պաշտոնում:
Ակումբը տպավորված է Ռանգնիկի աշխատանքի արդյունքներով։ Մրցաշրջանի վերջում նա պետք է դառնա ակումբի խորհրդատու, բայց կարող է մնալ թիմի մարզիչ։
Ռանգնիկից բացի այդ պաշտոնի հավակնորդներն են ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը և «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը։
Ռանգնիկը «Մանչեսթեր Յունայթեդում» փոխարինեց Օլե Գունար Սուլշերին, ով հեռացվեց մրցաշրջանի ընթացքում:
























































