Հարձակվող Պաուլո Դիբալան այս ամառ կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Յուվենտուսից»:
«Մանչեսթեր Սիթին» կարող է արգենտինացուն առաջարկել տարեկան 10 միլիոն եվրոյի պայմանագիր՝ ավելի շատ, քան այս պահին ցանկացած այլ գնորդ: Քաղաքաբնակների մարզիչ Պեպ Գվարդիոլան պնդում է, որ ակումբը ձևակերպի հարձակվողի տրանսֆերը, գրում է La Gazzetta dello Sport-ը։
28-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Լիվերպուլը», «Տոտենհեմը» և «Ինտերը»։
Դիբալան գործնականում պայմանավորվել էր «Յուվենտուսի» հետ 10 միլիոն եվրո աշխատավարձի շուրջ, սակայն հետո թուրինյան ակումբը փոխել է բանակցությունների պայմանները։ Փետրվարին Պաուլոյի հետ հանդիպմանը նրան ավելի ցածր աշխատավարձ կառաջարկեն, հայտնում է Tuttosport-ը։
























































