«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամա Տրաորեն կարիերան կարող է շարունակել «Բարսելոնայում»: Ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը կատալոնացիների առաջարկել է վարձակալել 26-ամյա ֆուտբոլիստին՝ որպես Ուսման Դեմբելեին փոխարինող, որի հետ ակումբը չի կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Մենդեշը «Բարսելոնային» առաջարկել է Տրաորեին վարձակալել՝ պարտադիր գնման իրավունքով: Իսպանական ակումբում դիտարկում են գործակալի առաջարկը, բայց վերջնական որոշումը կկայացնի Չավին, իսկ նրա համար առաջնային է Ալվարո Մորատային թիմ հրավիրելը, որը հանդես է գալիս «Յուվենտուսում»:
«Վուլվերհեմփթոնը» ցանկանում է ֆուտբոլիստի համար մոտ 22 մլն եվրո ստանալ:
























































