«Մանչեսթեր Սիթիի», «Սուոնսիի» և Կոտ դ’Իվուարի նախկին հարձակվող Վիլֆրիդ Բոնին կարիերան կշարունակի Նիդեռլանդների առաջնությունում։
33-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել ՆԵԿ-ի հետ, որը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Բոնիի վերջին ակումբը եղել է «Ալ Իթիհադը», որի կազմում նա հանդես էր գալիս 2020 թվականից։ Այս ընթացքում Բոնին անցկացրել է 10 հանդիպում, որոնցում կարողացել է դառնալ հինգ գոլի հեղինակ, ինչպես նաև մեկ գոլային փոխանցում կատարել։

























































