ՊՍԺ-ի հարձակվող Անխել Դի Մարիան կլինի Արգենտինայի հավաքականի ավագն իր թիմակից Լիոնել Մեսսիի փոխարեն, որը չի օգնի ազգային թիմին, քանի որ վարակվել է կորոնավիրուսով:
Ավելի վաղ Դի Մարիան արդեն եղել է Արգենտինայի հավաքականի ավագը, երբ Մեսսին չի կարողացել հանդես գալ:
Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ավելի վաղ պատմել էր՝ կորոնավիրուսը լրջորեն ազդել է ֆուտբոլիստի վրա. «Իհարկե մենք կցանկանայիք, որ Մեսսին մեզ հետ լիներ: Ես խոսել եմ նրա հետ և նա ասաց, որ կորոնավիրուսն իր վրա շատ է ազդել: Կարևոր է՝ նա առողջանա: Այդ իսկ պատճառով ես որոշեցի, որ ավելի լավ կլինի, որ նա մնա իր ակումբի հետ»:
ԱԱ-2022-ի ընտրական փուլում արգենտինացիները հունվարի 28-ին հյուրընկալվելիս կմրցի Չիլիի հետ, իսկ փետրվարի 2-ին տանը կընդունեն Կոլումբիայի հետ:
Ángel Di María, just like he did against Uruguay, is expected to captain Argentina in the absence of Lionel Messi. pic.twitter.com/SUBEvbTi5F
— Roy Nemer (@RoyNemer) January 26, 2022