Դոնեցկի «Շախտյորի» նախկին պաշտպան Մարիուշ Լևանդովսկին կարող է ընդգրկվել Լեհաստանի հավաքականի մարզչական շտաբում՝ Անդրեյ Շևչենկոյի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է լրագրող Ռոման Կոլտոնը:
Աղբյուրի փոխանցմամբ, եթե ուկրաինացին գլխավորի Լեհաստանի հավաքականը, ապա Լևանդովսկին կլինի նրա օգնականներից մեկը:
Լևանդովսկին 2001-ից 2010 թվականներին է հանդես եկել «Շախտյորում», իսկ 2002-ից 2013 թվականներին էլ պաշտպանել է Լեհաստանի հավաքականի գույները:
Մարիուշը 2017 թվականից մարզչական կարիերա է սկսել. նրա վերջին աշխատավայրը «Տերմալիցա» ակումբն էր, որտեղից հեռացել է 2021 թվականին: