«Ուոթֆորդը» ներկայացրել է իր նոր գլխավոր մարզչին. դա Ռոյ Հոջսոնն էր։ Անգլիայի հավաքականի նախկին մարզիչը փոխարինեց Կլաուդիո Ռանիերիին, ով հեռացվել էր աշպատանքից երկու օր առաջ:
Հոջսոնի օգնականը կլինի Ռեյ Լևինգթոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երկուսն էլ անմիջապես անցել են թիմին՝ «Բարնլիի» դեմ հանդիպմանը նախապատրաստելու գործին: Խաղը կկայանա փետրվարի 5-ին։
Մրցաշարային աղյուսակում «Ուոթֆորդը» 20 հանդիպումից հետո 14 միավորով 19-րդն է՝ նախավերջին տեղում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարնլիի» հաղթանակը գնահատում է 2,20 գործակցով, ոչ-ոքին՝ 3,30, իսկ «Ուոթֆորդի» հաղթանակը՝ 3,30։
























































