«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Սևիլյայում»։ Իսպանական ակումբը հայտարարել է ֆուտբոլիստի վարձակալության մասին։
«Սևիլյայի» կազմում ֆրանսիացին հանդես կգա 22 համարի ներքո։
— Sevilla FC (@SevillaFC_ENG) January 25, 2022
«Սևիլյան» առաջիկա հանդիպումը կանցկացնի «Օսասունայի» դեմ՝ Լա Լիգայի շրջանակում։ Հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Օսասունայի» հաղթանակը գնահատում է 3,60 գործակցով, ոչ-ոքին՝ 3,25, իսկ «Սևիլյայի» հաղթանակը՝ 2,15։
























































