Կամերունում ընթացող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Մարոկկոն 2-1 հաշվով հաղթեց Մալավիին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
7-րդ րոպեին Մալավիին առաջ մղեց Գաբադինյո մանգոն։ Առաջին կեսի ավելացված ժամանակում Յուսեֆ Էն Նեսիրին վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 70-րդ րոպեին Աշրաֆ Հաքիմին տուգանային գեղեցիկ հարվածով հաղթանակ պարգևեց Մարոկկոյի ընտրանուն։
























































