«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան և «Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն կարող են կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի համար կատալոնյան ակումբի գլխավոր թիրախը երկու խաղացողներն են։ Բարսայի ղեկավարությունը բանակցություններ է վարում իտալական և հոլանդական ակումբների և խաղացողների ներկայացուցիչների հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Տալյաֆիկոն 1 գոլ է խփել առաջնության 10 խաղում: Նա նաև մեկ գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայի երկու խաղում։ Տալյաֆիկոյի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին։
Ընթացիկ մրցաշրջանում Մորատան Իտալիայի առաջնության 22 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագիրը թուրինցիների հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը։
























































