«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոյով, հայտնում է Voetbal International-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբներն արդեն նախնական բանակցություններ են վարել հոլանդացիների հետ հարձակվողի տրանսֆերի շուրջ։
22-ամյա Գակպոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում ՊՍՎ-ի կազմում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։