«Ֆիորենտինայի» երկրպագուներն արձագանքել են հարձակվող Դուշան Վլահովիչի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին լուրերին։
Միջազգային մամուլում երեկ և այսօր լուրեր են տարածվել, որ Վլահովիչը համաձայնեցրել է պայմանգիրը «Յուվենտուսի» հետ և մոտ է իտալական գրանդ տեղափոխվելուն։ Երկրպագուները ակումբի մարզադաշտի մոտ պաստառ են փակցրել՝ «Հարգանքը միայն գոլերով չեն վաստակում. Վլաչհովիչը կեղտոտ կուզիկ է» գրառմամբ։