Հունվարի 25-ին ժամը 16:00-ին «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցի ավելի քան 80 մարզիկ:
Այսօր կայացել է կշռման արարողությունն ու վիճակահանությունը:
Հայաստանի առաջնությունը ընտրական է լինելու: Արդյունքների հիման վրա ձևավորվելու է հավաքականը, որը նախապատրաստվելու է մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: