Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում մրցեցին «Լացիոն» և «Ուդինեզեն»։
Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին, և նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ 106-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն կարողացավ գրավել «Ուդինեզեի» դարպասը՝ հաղթանակ պարգևելով «արծիվներին»։
Այսպիսով, Մաուրիցիո Սարիի սաները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում։