Կարիմ Ջազարին՝ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալը, գոհ չի մնացել, որ իր հաճախորդը չի ընդգրկվել FIFPro-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում: Այն ներկայացվել է ՖԻՖԱ-ի՝ The Best մրցանակաբաշխության ժամանակ:
«Բենզեմային տարվա 11 լավագույնների թվում չներառելը անարգանք է ֆուտբոլի նկատմամբ, բայց մենք առանց այդ էլ գիտենք, որ ՖԻՖԱ-ին ֆուտբոլն ամենաքիչն է անհանգստացնում, ընդ որում՝ արդեն շատ վաղուց»,- գրել է գործակալը:
FIFA The Best. Տարվա խորհրդանշական հավաքականը