Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։
Մի շարք անվանակարգերում լավագուններին ընտրելուն զուգահեռ ներկայացվեց նաև տարվա խորհրդանշական հավաքականը, որի կազմում ընդգրկվեցին հետևյալ ֆուտբոլիստները՝
Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա
Պաշտպաններ՝ Դավիթ Ալաբա, Ռուբեն Դիաշ, Լեոնարդո Բոնուչի
Կիսապաշտպաններ՝ Ժորժինյո, Նգոլո Կանտե, Քևին դե Բրույնե
Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Էրլինգ Հալանդ, Ռոբերտ Լևանդովսկի, Լիոնել Մեսսի