Կամերունում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կազմակերպիչները Մավրիտանիայի և Գամբիայի ազգային հավաքականների 1-ին տուրի խաղից առաջ ազգային օրհներգերի կատարման ժամանակ սխալներ են թույլ տվել, հայտնում է RMC Sport-ը։
Մի քանի սխալներից հետո Մավրիտանիայի հիմնը Գամբիայի դեմ խաղից առաջ այդպես էլ չհնչեց մարզադաշտում։
Կազմակերպիչները երեք անգամ սխալ հիմն են միացրել, իսկ հետո որոշել են հանձնվել և միայն բավարարվել Գամբիայի օրհներգով:
Միջադեպը և՛ նյարդայնություն, և՛ ծիծաղ է առաջացրել Մավրիտանիայի հավաքականի խաղացողների և անձնակազմի մոտ։
Թիմերը խաղում են F խմբում։ 1-ին տուրի առաջին խաղում Մալիի ֆուտբոլիստները 1-0 հաշվով հաղթեցին Թունիսի հավաքականին, իսկ այս խաղում նույն հաշվով հաղթեց Գամբիան։
























































