«Ռոմայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը պայմանագիր է կնքել «Պորտուի» կիսապաշտպան Սերժիո Օլիվեյրոյի հետ։
Կողմերի միջև վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ 29-ամյա պորտուգալացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Պորտուի» կազմում 24 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել 5 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
🗨️ Tiago Pinto: “Sergio Oliveira è un calciatore che offrirà alla nostra squadra qualità e personalità”.#ASRoma
— AS Roma (@OfficialASRoma) January 12, 2022