Իտալական Ա Սերիայի 21-րդ տուրում «Միլանը» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Վենեցիայի» դարպասը:
Միլանյան թիմի կազմում դուբլ ձևակերպեց Տեո Էրնանդեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իբրահիմովիչը:
Այս հաղթանակից հետո «Միլանը» 48 միավորով առաջին տեղում է և 2 միավորով առաջ է «Ինտերից»: Վերջինս 2 խաղ պակաս է անցկացրել: