«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների ընթացքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանակցությունները խափանվել են ֆրանսիացու չափազանց բարձր պահանջների պատճառով: «Բարսան», միևնույն է, հույս ունի երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի վերջում.
«Ես արդեն ասել եմ նրան, որ սպասում եմ՝ երբ նա ջանքեր կգործադրի: Իրավիճակը, որում նա հայտնվել է, չի կարող լավը լինել: Տեսնենք՝ նա ինչ կորոշի: Հուսով եմ՝ նախքան որոշում կայացնելը, նա ջանքեր կգործադրի: Ես հանգիստ եմ և սպասում եմ նորությունների:
Դա ինձնից կախված չէ: Դա կախված է ակումբից և անձամբ ֆուտբոլիստից: Նա պետք է մտածի իր և իր ապագայի մասին»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
























































