«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Անգլիայի լիգայի գավաթում «Չելսիի» դեմ կայանալիք խաղի մասին։
«Ես երկու մրցաշրջան եմ անցկացրել «Չելսիում» ու լավ հարաբերություններ կառուցել ակումբի խաղացողների ու աշխատակիցների հետ։ Մենք շատ լավ աշխատանք ենք կատարել, ու կարծում եմ՝ այնպիսի դիրքում եմ, որ ապացուցելու ոչինչ չունեմ։
Ես փորձառու մարզիչ եմ։ Շարունակում եմ փորձ ձեռք բերել ու լուրջ աշխատանք կատարել այլ թիմերում։ Հաճելի կլինի «Ստեմֆորդ Բրիջ» վերադառնալը։
Այս պահին «Չելսին» ավելի է պատրաստ հաղթանակի, քան մենք։ Նախորդ մրցաշրջանում նրանք հաղթեցին ՉԼ-ն։ Մենք աճելու դեռ շատ տեղ ունենք»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։
























































