«Այաքսը» հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Սթիվեն Բերգվեյնի, իսկ «Ռոման»՝ կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի ծառայություններով: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ չէ նաև կիսապաշտպան Դելե Ալիի ապագայի հարցում: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
24-ամյա Բերգվեյնը 2020 թվականի հունվարին է դարձել անգլիական ակումբի ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր ՊՍՎ-ից 30 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
25-ամյա Նդոմբելեն «Տոտենհեմ» է տեղափոխվել 2019 թվականին 60 մլն եվրոյի դիմաց՝ «Լիոնից»: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը 14 խաղի է մասնակցել, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
























































