«Աթլետիկոյի» պաշտպան Կիրան Տրիպյերը կարիերան կշարունակի «Նյուքասլում»:
Ինչպես իր Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան, կողմերն արդեն համաձայնեցրել են տրանսֆերի բոլոր պայմանները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տրիպյերի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։
Մինչ իսպանական ակումբ տեղափոխվելը Կիրանը հանդես էր գալիս «Տոտենհեմի» կազմում։
























































