«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-1) հեգնանքով է պատասխանել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար պայքարի ավարտի մասին հարցին.
«Տվեք չեմպիոնությունը մեզ, և մենք կմեկնենք Մալդիվներ՝ հանգստանալու։ Բայց ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա: Մենք պետք է վաստակենք ևս 48 կամ 51 միավոր, կոնկրետ չեմ հիշում։
Այժմ մենք հինգ-վեց օր ունենք Անգլիայի գավաթի հանդիպմանը պատրաստվելու համար:
Այնուհետև հինգ կամ վեց օր նախապատրաստություն «Չելսիի» հետ խաղին՝ հաշվի առնելով մեր ունեցած բոլոր կորոնավիրուսները և վնասվածքները»,- մեջբերում է Գվարդիոլային HITC-ն:
























































