Ա Սերիայի 20-րդ տուրի՝ «Յուվենտուսի» և «Նապոլիի» դեմ խաղը կարող է չեղարկվել կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է Football Italia-ն:
Խաղը պետք է կայանա հունվարի 6-ին Թուրինի «Ալյանց-Յուվենտուս» մարզադաշտում, մեկնարկը՝ 23:45-ին է:
19 տուրից հետո «Նապոլին» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակած 39 միավորով: Առաջատար «Ինտերին» թիմը զիջում է 7 միավորով: «Յուվենտուսն», իր հերթին, 5-րդ տեղում է՝ 34 միավորով:
























































