Ուրուգվայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դիեգո Ալոնսոն։
Այդ մասին հայտնում է հարավամերիկյան հավաքականի մամուլի ծառայությունը։
46-ամյա մասնագետը փոխարինել է Օսկար Տաբարեսին, ով նոյեմբերին հեռացվել էր աշխատանքից 15 տարի աշխատելուց հետո։
Լոպեսը նախկինում մարզել է «Պենյարոլը», «Պաչուկան» և ամերիկյան այլ ակումբներ։ Վերջին աշխատավայրը եղել է «Ինտեր Մայամին» (2019-2021 թթ.):
























































