Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF) քննարկում է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը չեղարկելու հարցը, որը պետք է կայանա հունվարի 9-ից փետրվարի 6-ը Կամերունում, հայտնում է GFFN-ը՝ մեջբերելով RMC-ին։
CAF-ն այս հարցով արդեն շտապ խորհրդակցություն է հրավիրել։ Մրցաշարի կազմակերպիչները մտահոգված են COVID-19-ի հետ կապված իրավիճակով, մասնավորապես՝ օմիկրոն կոչվող կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալով։ Եվրոպայից խաղացողների և երկրպագուների ժամանումը կարող է վատթարացնել համաճարակաբանական իրավիճակը, հայտնում է CAF-ը: Այս պահին քննարկվում է մրցաշարի անվտանգության հարցը։
Ֆրանսիական և անգլիական ակումբները աջակցում են մրցաշարը չեղարկելու նախաձեռնությանը, քանի որ նրանք չեն ցանկանում վտանգել իրենց խաղացողներին և կորցնել նրանց կարանտինային ժամանակահատվածում։
Կամերունում Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը չեղարկվելու դեպքում մրցաշարը կկայանա Կոտ դ’Իվուարում 2023 թվականի ամռանը՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության հետ համընկնումից խուսափելու համար։
























































