Թուրինի «Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է բաժանվել մի քնաի ֆուտբոլիստներից։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, ակումբից կարող են հեռանալ Աարոն Ռեմզին, Արտուրը, Ռոդրիգո Բենտանկուրը և Ադրիեն Ռաբիոն։
Ըստ աղբյուրի՝ այս չորս խաղացողներից որոնք էլ հեռանան, «ծեր սինյորայի» ղեկավարությունը դեմ չի լինի։ Նշված բոլոր ֆւտբոլիստները հանդես են գալիս միջին գծում, այդ պատճառով իտալական գրանդի ղեկավարները ցանկանում են հրաժարվել նրանցից երկուսի ծառայություններից։
























































