«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը ճանաչվել է Ա Սերիայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Վլահովիչը լավագույնն է ճանաչվել Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի (AIC) վարկածով։ Նա հավաքել է ձայների 57 տոկոսը։
Նոյեմբերին սերբ ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 4 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։
Մրցանակին հավակնում էին նաև Դուվան Սապատան, Մարսելո Բրոզովիչը և Մարիո Պաշալիչը։
























































