Ֆրանսիական Լիգա 1-ի 17-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լանսի» հետ։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
«Պետք է արժանին մատուցել մրցակցին, որն այսօր ագրեսիվ և եռանդով լի խաղով մեծ դժվարություններ ստեղծեց մեզ համար, սակայն, միևնույն ժամանակ չեմ կարող անտեսել իմ թիմի կատարած աշխատանքը։
Տղաները մինչև վերջ պայքարեցին, չարչարվեցին և կարողացան հավասարեցնել հաշիվը։ Իմ կարծիքով այսօրվա հանդիպման հաշիբն ամբողջովին արդարացի է Թե ինչու՞ Մբապեն չկար մեկնարկային կազմում և միայն երկրոդ կեսում մտավ դաշտ, քանի որ նա բավականին շատ հանդիպումների է մասնակցում, և մենք որոշել էինք Կիլիանին հանգստանալու հնարավորություն տալ»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում lequipe.fr-ը։
























































