Ֆրանսիական Լիգա-1-ի 17-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լանսի» հետ:
Տանտերերը 62-րդ րոպեին բացեցին հաշիվը: Ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Վեյնալդումը խփեց փարիզյան թիմի պատասխան գոլը:
Այս խաղից հետո ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 42 միավորով: «Լանսը» 27 միավորով 5-րդն է: