ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Լիգա 1-ի «Լանսի» դեմ խաղից առաջ մկանային հոգնածություն է զգացել։ Փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ իսպանացին առաջիկա խաղում չի օգնի թիմին։ Նրա խոսքերն է փոխանցում Football Espana-ն։
35-ամյա Ռամոսը ՊՍԺ էր տեղափոխվել 2021 թվականի հուլիսին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Վնասվածքի պատճառով Ռամոսը նորամուտը նշեց միայն Լիգա 1-ի 15-րդ տուրի «Սենտ Էտյենի» դեմ խաղում (3-1)՝ խաղադաշտում անցկացնելով 90 րոպե։
Ռամոսի վերադարձի ժամկետների մասին չի հաղորդվում։