«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշն անդրադարձել է «Արսենալի» դեմ խաղում Դավիդ դե Խեայի դրվագին:
«Ես չգիտեմ: Ընդհանրապես, երբ դարպասապահը պարկած է խոտածածկին, խաղը պետք է դադարեցվի, բայց կան սխալներ։ Խաղացողները սխալներ են թույլ տալիս:
Չգիտեմ, արդոք մրցավարն այդտեղ սխալվեց, թե ոչ:Եթե դա նրա սխալն է, ուրեմն ոչինչ այդպես էլ է տեղի ունենում»,- ասել է Բրունուն:
«Արսենալի» առաջին գոլի ժամանակ մինչ «զինագործների» ֆուտբոլիստի հարված կատարելը ՄՅՈՒ-ի դարպասապահը պառկել էր խոտածածկին` վնասվածքի պատճառով, սակայն մրցավարը արձանագրեց գոլը:
























































