«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Մայքլ Քերիկի թիմից հեռանալը։ Նրա տեղը զբաղեցրել է Ռալֆ Ռանգնիկը։
«Մայքլ Քերիկը հիանալի խաղացող էր և կարող է հիանալի մարզիչ լինել: Այս տղայի համար անհնարին ոչինչ չկա։ Անձամբ ես հպարտ եմ, որ նրա հետ խաղացել եմ որպես ֆուտբոլիստ:
Բայց հիմա ժամանակն է ողջունել պարոն Ռալֆ Ռանգնիկին… Գնացինք»,- գրել է Ռոնալդուն Instagram-ում։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախօրեին Քերիկի գլխավորությամբ վերջին խաղում հաղթեց «Արսենալին» (3:2):
























































