«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Ա Սերիայի 15-րդ տուրում «Ջենոայի» դեմ տարած 3-0 հաշվով հաղթանակի մասին։
«Զլատանը միակն է, որն ինձ հաղորդագրություն ուղարկեց, երբ ես նոր պայմանագիր կնքեցի։ Նա գրեց, «Շնորհավորում եմ, միստր, իսկ հիմա իմի հետ կապված հարցերը լուծեք»։ Ահա ձեզ Զլատանը։
Այս մրցաշրջանը մեզ կարող է հաճույք պատճառել, բայց չգիտեմ, թե որքան հեռու մենք կարող ենք գնալ։ Մենք ողջ մրցաշրջանի ընթացքում ինտենսիվ ու համառ գործեցինք, մենք այն թիմը չենք, որը նվազագույնով կգոհանա։ Եթե մենք ողջ ուժերը չենք ներդրել, նշանակում է, չենք գերազանցել մրցակցին»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։
Ա Սերիայի առաջիկա տուրում «Միլանը» սեփական հարկի տակ կընդունի «Սալերինտանային»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Միլանի» հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ-ոքին՝ 6,80, իսկ «Սալերինտանայի» հաղթանակը՝ 14,50։
























































