ԱՊԼ 14-րդ տուրում ընթացիկ առաջնության առաջատար «Չելսին» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց Ուոթֆորդին:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Մոունտն ու Զիեշը:
Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթի» 2:1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային»: «Քաղաքայինների» կազմում գոլ խփեցին Դիասն ու Սիլվան:
«Լիվերպուլը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»: «Լիվերպուլի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Սալահը, մեկական անգամ էլ աչքի ընկան Հենդերսոնն ու Ժոտան:
Այս խաղերից հետո «Չելսին» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» ունի 32, «Լիվերպուլը»՝ 31 միավոր: