Իտալական Ա Սերիայի 15-րդ տուրում «Միլանը» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ջենոայի» դարպասը:
Միլանյան թիմի կազմում 10-րդ րոպեին հաշիվը բացեց Իբրահիմովիչը: Առաջին կեսի վերջին րոպեին Մեսիասը հաշիվը դարձրեց 2:0, իսկ 61-րդ րոպեին 30-ամյա հարձակվողը խփեց իր երկրորդ գոլը:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Նապոլին» չկարողացավ պահպանել 2 գոլի առավելությունը «Սասուոլոյի» հետ խաղում: Ռուիզի և Մերտենսի գոլերին տանտերերը պատասխանեցին Սկամակայի ու Ֆերարիի գոլերով:
Այս խաղերից հետո «Նապոլին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 36 միավորով: «Միլանը» 35 միավորով 2-րդն է:
























































