«Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին պատմել է, որ խաղային կարիերայի ընթացքում կարող էր հայտնվել Մադրիդի «Ռեալում», իսկ «Բարսելոնան» երբեք չի հետաքրքրվել իրենով։
«Ես երբեք «Բարսելոնայի» հետ չեմ քննարկել իմ պոտենցիալ տրանսֆերը։ Մադրիդի «Ռեալը», ընդհակառակը, ամեն ինչի պատրաստ էր հանուն ինձ։
Ափսոս, որովհետև «Բարսելոնան» գերազանց թիմ է, որին հետևելը հետաքրքիր է, և այնտեղ խաղալը հիանալի կլիներ։ Գուցե, այլ կյանքում երբևէ կխաղամ «Բարսելոնայում»։
Ինձ համար լավագույն որոշումը «Ռոմայում» մնալն էր։ Ճիշտ է, որ կարիերայիս մի պահի մոտ էի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուն։ Բայց մնալուս որոշումը սրտով կայացրի»,- Տոտտիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։