ՊՍԺ-ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ հարձակվող Կիլիան Մբապեին խորհուրդ է տվել հեռանալ թիմից՝ «Ռեալ» տեղափոխվելու համար։ Միևնույն ժամանակ, Զլատանը ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆիի հետ շփվելիս ասել է, որ չվաճառեն Մբապեին։
«Ես Մբապեին խորհուրդ տվեցի հեռանալ ՊՍԺ-ից. նրան ավելի հարմար միջավայր է պետք: Ինչպես՝ Մադրիդի «Ռեալում»:
Բայց ես նաև ՊՍԺ-ի նախագահին ասացի, որ Կիլիանին չվաճառի»,- Զլատանին է մեջբերում Corriere della Sera-ն։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։
























































