«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն գնահատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի խաղն այս մրցաշրջանում։
«Եթե այս մրցաշրջանում Վինիսիուսի ելույթը գնահատենք մեկից տասը սանդղակով, ապա ես նրան կտայի ինը միավոր»,- մեջբերում է Պիկեին Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ավեղի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։ Մանրամասներն՝ այստեղ։
























































