ՊՍԺ-ի ղեկավարները հանդիպում են ունեցել ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի հետ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Զիդանի հետ հանդիպմանը ներկայացել են փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն և գլխավոր մենեջեր Ժան-Կլոդ Բլանը։
Քննարկման հնարավոր տարբերակներից մեկը եղել է այն, որ Զիդանը ՊՍԺ-ի «ղեկը» կստանձնի 2022 թվականի ամռանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից կարող է հեռանալ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն, որը տարաձայնություններ ունի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ, բացի այդ անգլիական ՄՅՈՒ-ն գլխավորելու թեկնածուներից մեկն է համարվում։