«Աստոն Վիլայի» նոր գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մտցրել է սննդակարգային նոր արգելքներ թիմի ֆուտբոլիստների համար:
Մասնագետը ֆուտբոլիստներին արգելել է օգտագործել գազավորված ըմպելիքներ, սոուսներ, պուդինգներ և տաք շոկոլադ։
Նոյեմբերի 11-ին Ջերարդը նշանակվեց անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
Մինչ այդ նա գլխավորել էր շոտլանդական «Ռեյնջերսը»։
























































