«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մտադիր է հեռանալ մանչեսթերյան ակումբից։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը շատ քիչ է խաղային պրակտիկա ստանում։ Ըստ Todofichajes-ի՝ նա տպավորված է իր անձի նկատմամբ Լոնդոնի «Արսենալի» հետաքրքրությամբ։ Աղբյուրը նշում է, որ նա կցանկանար օգտվել այս հնարավորությունից և միանալ «Զինագործների» ճամբարին: Ֆուտբոլիստն արդեն խնդրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը բաց թողնել իրեն «Արսենալ»։
«Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկա հանդիպումը կանցկացնի ՉԼ խմբային փուլի շրջանակում՝ հյուրընկալվելով «Վիլյառեալին»։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վիլյառեալի» հաղթանակը գնահատում է 2,95 գործակցով, ոչ ոքին՝ 3,50, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 2,55։